‘Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը տեղում զոհվել է’

959

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալափարս-Արզական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Պեժո» մակնիշի 22ՍՍ826 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Վ. Պ.-ը (ծնվ. 1990թ.) տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Պ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նախորդ հոդվածը‘«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ապօրինի քանդման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա’