‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից’

1477

Օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն է, որ այսօր կորցնում ենք մեր երեխեքին. Ռուստամ Գասպարյան (Հրապարակ)’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Հակամարտությունը այլեւս սառեցված չէ’