‘Ավտոմեքենան հարվածել է պաշտպանական վահանակներին. 21-ամյա վարորդը մահացել է’

1053

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ին Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց-Ց-200» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Կոթի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Ոսկանյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գալիս է կամ-կամի ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը’