‘Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 հոգու և բախվել ծառին’

1165

Օգոստոսի 24-ին, ժամը 20.29-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 34 VT 454 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Տուժածները` 1993 թ. ծնված Ա. Մ.-ը, 1991 թ. ծնված Ժ. Բ.-ը և 1990 թ. ծնված Վ. Վ.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.- և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Վ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Նախորդ հոդվածը‘Արագած լեռան հյուսիսային հատվածում քաղաքացիներ են մոլորվել’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրյան ակումբի խաղացողը մահացել է. ողբերգական դեպք ֆուտբոլային հանդիպման ժամանակ ‘