‘Ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինները և նրանց 40 օրական դուստրը մահացել են’

1526

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան 158-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան 11-րդ կմ-ում (Հարժիս գյուղի հատված) «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՕ 524 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 3 մ), ինչի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Աղիտու գյուղի բնակիչ, 19-ամյա Նելի Նազարյանը, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Մասիսի Հայրապետյանը, ովքեր ամուսիններ էին, իսկ 3-րդ մահացածը նրանց 40 օրական դուստրն էր՝ Լուիզա Հայրապետյանը: Վիրավորը Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Ալիկ Քյարունցն է:

Նախորդ հոդվածը‘Ֆալկաոն «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մարդկային տեսակ’