‘Ավտովթարի հետևանքով մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը’

2155

Հոկտեմբերի 22-ին  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ, 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել:

Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով մարմնավորել էր մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռևիզոր») և այլն, ինչպես նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բնակչության ունեզրկումը ռեժիմի համար առաջնահերթ քաղաքական խնդիր է’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Վոլգոգրադում. ՌՔԿ-ն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’