‘Ավտովթարի հետևանքով 3 մարդ է զոհվել Լոռու մարզում ‘

870

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-05:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Վազ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.comը , վթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ:

Պարզվել են մահացածներից 2-ի տվյալները՝ նրանք են Սիմոն Հարությունյան, և 22-ամյա Մանվել Հակոբյանը: Ոստիկանությունը պարզում է մյուս մահացածի և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 1-ից ավելի մարդ) հատկանիշներով: 

Նախորդ հոդվածը‘Նախագահականից «Արմենիային». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. ՖԻՖԱ-ն վերաբացում է «Ոսկե գնդակի» համար քվեարկությունը’