‘Ավտովթար Արթիկ-Մանթաշ ճանապարհին. մեկ զոհ, երկու վիրավոր’

1395

Այսօր Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Մահացածին և վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել ու ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական աշխատանքներ` պարզելու համար մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում թունաքիմիկատներով լի գնացքի մի քանի ցիստեռն ընկել են գետը ‘