‘Ավտովթար Գյումրիում. երկու մարդ տուժել է’

914

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Վիտո» 34OV732 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ե., ծնվ.1953թ.) և թիվ 22 երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2072Լ պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երթուղայինի ուղևերներ Ս. Գ.-ը (ծնվ.1940թ.) և Ա. Ս.-ը (ծնվ.1987թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Նախորդ հոդվածը‘Մի անգամ Նեմեցը, Շմայսը, Բոգոն, Լֆիկն ու Սերժիկը գնացին Արցախի անկախությունը նշելու’
Հաջորդ հոդվածը‘Քեմբրիջի դքսուհին երկրորդ երեխային է սպասում ‘