‘Ավտովթար Դիլիջանում. 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց’

1633

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ, հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տվյալներով` ավտոբուսում գտնվող բոլորը մանկավարժներ են, Փարաքար գյուղից: 

Նախորդ հոդվածը‘1990 թվականի այսօրը ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը հրավիրվել է հարցաքննության, բայց հրաժարվել է ցուցմունք տալ’