‘Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա երկու զոհ’

1200

Փետրվարի 15-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհին` Էջմիածին-Արմավիր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի ARA434 (վարորդ` Կ. Հ., ծնվ.1976թ.),  «Տոյոտա» մակնիշի 329ՈՍ01 (վարորդ` Կ. Հ., ծնվ.1966թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 505QQ01 պետհամարանիշներով (վարորդ` Է. Թ., ծնվ.1986թ.) ավտոմեքենաները, ինչից Կ.Հ.-ը և Կ. Հ.-ը տեղում զոհվել են:

Փրկարարները Կ.Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ կրկին կանգնած ենք «կա՛մ-կա՛մ»-ի շեմին ‘
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ բոլորն օգուտ կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներից’