‘Ատամբաևին սպանության մեղադրանք է ներկայացվել’

1065

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղսագրվում են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպեցնազի աշխատակցի սպանություն:

Այդ մասին երեքշաբթի Բիշքեկում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի գլխավոր դատախազության վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:

Վերջինիս խոսքով՝ պետության նախկին ղեկավարին մեղսագրվում են՝ բռնության կիրառում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, զանգվածային անկարգությունների, սպանությունների, մահափորձերի կազմակերպում, իրավապահ մարմնի աշխատակցի սպանություն և պատանդառության կազմակերպում:

Կոռուպցիայի մեջ մեղադրվող և անձեռնմխելիությունից զրկված Ատամբաևը ձերբակալվեց օգոստոսի 8-ին, Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում, մի ամբողջ օր տևած հատուկ գործողությունից հետո:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Թուրք զինվորականը փախել է Հունաստան և քաղաքական ապաստան է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիան Brexit-ից հետո կօգտվի «Մագնիտսկու լրացումից»’