‘Ատամնաբույժները ԱԺ-ի մոտ են. Զարուհի Փոստանջյանը հարցը բարձրացրեց խորհրդարանի ամբիոնից’

1093

Այս պահին ԱԺ դիմաց մի քանի տասնյակ ատամնաբույժներ ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերանայել արտոնագրային վճարների մասին նոր օրենքը և փոփոխել այն՝ ի օգուտ ատամնաբույժներ:

«Ա1+»-ի հետ զրույցում բժիշկ-ստոմատոլոգ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի 1-ից, իր կլինիկայի ղեկավարը հեռացրել է իրեն աշխատանքից, քանի որ ղեկավարը հնարավորություն չի ունեցել վճարել հարկ՝ երկրորդ բժշկի համար:

Ատամնաբույժներ վստահեցնում են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև օրենքում փոփոխություններ կատարվեն, եթե ոչ՝ ստիպված են արտագաղթել։

Բժիշկ-ստոմատոլոգներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և վստահեցրեց, որ ինքը ևս այդ հարցը կբարձրացնի խորհրդարանի ամբիոնից։

Քիչ անց պատգամավորն արդեն հարց հնչեցրեց ԱԺ-ում, թե ի՞նչ են պատրաստվում անել, որ վերականգնեն նախկին իրավիճակը: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հանձնաժողովների հետ աշխատում են, նախագիծը կքննարկվի կառավարության հետ եւ եթե կառավարության համաձայնությունը լինի՝ շրջանառության մեջ կդրվի:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը աննկատ հեռացավ ԱԺ-ից, իսկ Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից»’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Ֆերգյուսոնը ֆանտաստիկ մարզիչ է, բայց մենք էլ Մոոուրինյո ունենք’