‘«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հրել ու անպատվել են Նեյմարին’

943

Հայտնի են դարձել «Ատլետիկոյի»  «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կոնֆլիկտի որոշ մանրամասներ, որը տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի պատասխան խաղի ընդմիջման ժամանակ (2-3):

Sport.es-ի տեղեկություններով մադրիդյան թիմի խաղացողները ենթատրիբունային գոտում հրել ու անպատվել են կատալոնացիների հարձակվող Նեյմարին: Բրազիլացուն բախվել է Ներքնակների կիսապաշտպան Գաբին, որից հետո կոնֆլիկտի մեջ է ներքաշվել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Նեյմարը վիրավորողներին ժպիտով է պատասխանել, ինչն ավելի է կատաղեցրել նրանց: «Ատլետիկոյի» խաղացողները փորձել են շրջապատել բրազիլացուն, բայց թիմակցին օգնության է հասել Պիկեն, ով կարողացել է Նեյմարին տանել հանդերձարան:

Նախորդ հոդվածը‘«Մարականա» մարզադաշտի տնօրինությունը ֆուտբոլից հրաժարվել է հանուն վճարովի համերգների’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Կոստան տարբերվող, բարդ բնավորությամբ մարդ է»’