‘«Ատլետիկոն» կբողոքարկի Սիմեոնեի որակազրկումը’

917

«Ներքնակավորների» նախագահ Էնրիկո Սերեզոն հայտարարել է, որ ակումբը մտադիր է բողոքարկել RFEFի որոշումը կապված Դիեգո Սիմեոնեի հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է արգենտինացի մարզիչին  ութ խաղով Իսպանիայի Սուպերգավաի համար «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ իր ոչ պատշաճ պահվածքի համար:  Բացի դրանից,  մարզիչը և ակումբը դրամական տուգանք պետք է մուծեն:

«Որոշումն ընդունված է: Այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Սակայն «Ատլետիկոն» կբողոքարկի: Մենք մեր հույսը պետք է դնենք առողջ բանականության վրա»,-ասել է Էներիկո Սերեզոն AS-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսի վերջնագիրը. 16 մլն «Չելսի»-ից հեռանալու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը զենք է մատակարարել իրաքցի քրդերին’