‘«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին»(տեսանյութ)’

825

Դիեգո Սիմեոնեի սաները կրկին հաղթեցին «Ռեալին»՝ այս անգամ Իսպանիայի առաջնությունում:   

Վերջին ժամանակներս այս երկու թիմերը այնքան շատ միմյանց դեմ դուրս եկան, որ յուրաքանչյուր հաջորդին երկրպագուները այլևս այնպիսի մեծ ոգևորությամբ չեն սպասում, ինչպես նախկինում էր: Այնուհանդերձ, չենք կարող ասել, որ մադրիդյան դերբին ինչ-որ սովորական ու չսպասված մի հանդիպում է. այն միշտ եղել է ու կմնա բոլորի հետաքրքրության կենտրոնում:

Այս հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» պորտուգալացի կիսապաշտպան Տիագո Մենդեշը, ում Արքայական ակումբի պաշտպանները  աչքաթող էին արել անկյունային հարվածի իրացման ժամանակ: 25-րդ րոպեին «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց հարված և ինքն էլ իրացրեց այն՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսում արձանագրվեց դարպասի մեկ գրավում, որի հեղինակն Իսպանիայի չեմպիոնն էր: «Ատլետիկոյի» հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արդա Թուրանը:

«Ատլետիկոն» «Սանտիագո Բերնաբեուում» հաղթել էր նաև Իսպանիայի նախորդ առաջնությունում: Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը 7 միավորով երկրորդ տեղում է: Թիմը 2 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային, իսկ 3 միավոր ունեցող «Ռեալը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը:

 

ՌԵԱԼ Մ.-ԱՏԼԵՏԻԿՈ Մ.

1-2 (1-1)

MC

 

0-1՝ Տյագու 10՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 26՛ (11մ), 1-2՝ Արդա Թուրան 76՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 5.Ֆաբիու Կոենտրան, 17.Ալվարո Արբելոա (2.Ռաֆայել Վարան, 77), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ (23.Իսկո, 72), 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 63)

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 1.Միգել Մոյա, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 5.Տյագու, 6.Կոկե, 8.Ռաուլ Գարսիա, 14.Գաբի (10.Արդա Թուրան, 61), 9.Մարիո Մանջուկիչ (4.Մարիո Սուարես, 77), 11.Ռաուլ Խիմենես (7.Անտուան Գրիցման, 64)

 

Զգուշացում՝ Խամես Ռոդրիգես 19՛ (Ռ), Ալվարո Արբելոա 63՛ (Ռ), Խավյեր Էրնանդես 67՛ (Ռ), Լուկա Մոդրիչ 85՛ (Ռ), Դիեգո Գոդին 22՛ (Ա), Գիլյերմե Սիքեյրա 25՛ (Ա), Մարիո Մանջուկիչ 41՛ (Ա), Գաբի 54՛ (Ա), Միրանդա 86՛ (Ա), Մարիո Սուարես 89՛ (Ա) ; Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս

 

64

ԳՆԴԱԿԻ %

36

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստա-Սեսկ Ֆաբրեգաս աներևակայելի կապը. Դիեգո Կոստան հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’