‘«Ատլետիկոն» հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի Կոստային’

1322

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հավաստիացրել է, թե մադրիդյան ակումբը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային։

Այն բանից հետո, երբ իսպանացի հարձակվողը «Չելսիի» կազմում ստացավ իր առաջին կարմիր քարտը և մամուլի քննադատության հերթական չափաբաժինը, ասեկոսեներն ավելի եռանդագին սկսեցին նրան խնամախոսել Լա Լիգայի հետ։

Սերեսոյի խոսքերով «Ատլետիկոն» իրոք հույս ունի Դիեգոյին վերադարձնել «Վիսենտե Կալդերոն», բայց այդ հարցում շատ բան կախված է Կապույտների դիրքորոշումից։

«Մենք հիանալի հարաբերություններ ենք պահպանում թիմից հեռացած ֆուտբոլիստների հետ։ Դիեգոն հիասքանչ խաղացող է, բայց հենց հիմա նա ելույթներ է ունենում «Չելսիում»։ Մեր կողմից մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, բայց եկեք սպասենք, թե ինչ կպատասխանի «Չելսին»։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված։

«Ատլետիկոն» միշտ ջանում է լավագույն խաղացողներին գրավել, և Դիեգոն, անկասկած, այդպիսին է»,¬ հաղորդել է Սերեսոն Marca¬ին։

Նախորդ հոդվածը‘Ռանյերին Տոտիին հրավիրում է «Լեսթեր»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլային չեն թողնի գնել «Բավարիայի» խաղացողներին’