‘«Ատլետիկոն» ջախջախեց «Ռեալին» (տեսանյութ)’

1036

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում տեղի ունեցավ հռչակավոր մադրիդյան դերբին՝ «Ատլետիկոն» ընդունեց «Ռեալին» և առավելության հասավ 4:0 հաշվով: Արքայական թիմի պաշտպանությունում Ռամոսի և Մարսելոյի բացակայությունը որոշիչ եղավ: Հարձակման գծում Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը չկարողացան խնդիրներ ստեղծել հստակ պաշտպանված դաշտի տերերի համար:

«Աթլետիկոն» հաշիվը բացեց 14-րդ րոպեին: Տիագու Մենդեշը մոտ 15 մետրից հարվածեց, Իկեր Կասիլյասը փորձել բռնել գնդակը, սակայն անհաջող գործեց, և գնդակը հայտնվեց դարպասում:

18-րդ րոպեին հետադարձ հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Սաուլը: Իկեր Կասիլյասը դարձյալ դրության տերը չէր:

67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հունվարին Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը երրորդ գնդակը խփեց:

Իսկ հանդիպման վերջակետը նախավերջին րոպեին դրեց Մարիո Մանջուկիչը, որն օգտագործեց Ֆերնանդո Տորեսի փոխանցումը:

«Աթլետիկոն» 50 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը 22-րդ տուրի հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին՝ հյուրընկալվելով Բիլբաոյի «Աթլետիկին»: «Ռեալը» 54 միավորով առաջին տեղում է:

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-ՌԵԱԼ Մ.

4-0 (2-0)

MC

1-0՝ Տյագու 14՛, 2-0՝ Սաուլ 18՛, 3-0՝ Անտուան Գրիզման 66՛, 4-0՝ Մարիո Մանջուկիչ 89՛

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 1.Միգել Մոյա, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 5.Տյագու, 6.Կոկե (17.Սաուլ, 10), 10.Արդա Թուրան, 14.Գաբի, 17.Սաուլ (8.Ռաուլ Գարսիա, 71), 7.Անտուան Գրիզման (19.Ֆերնանդո Տոռես, 77), 9.Մարիո Մանջուկիչ

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 5.Ֆաբիու Կոենտրան, 15.Դանիել Կարվախալ, 18.Նաչո, 6.Սամի Խեդիրա (20.Խեսե, 46), 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 68), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 73)

Զգուշացում՝ Գաբի 45՛ (Ա), Արդա Թուրան 49՛ (Ա), Ռաուլ Գարսիա 52՛ (Ա), Դիեգո Գոդին 54՛ (Ա), Մարիո Մանջուկիչ 82՛ (Ա), Տոնի Կրոոս 29՛ (Ռ), Խեսե 85՛ (Ռ) ; Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան 

 

45

ԳՆԴԱԿԻ %

55

17 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (1)

16

ՏՈՒԳԱՆՔ

17

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի քիթը կոտրված է, նա ունի բազմաթիվ սալջարդեր (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթել է «Միլանին»(տեսանյութ)’