‘«Ատլետիկոն» Ֆալկաոյին չի վաճառի ոչ մի գնով’

996

Իսպանական «Ատլետիկոն» այսօր անդրադարձել է այն լուրերին, թե ակումբը կարող է լքել իր լավագույն հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որին ձեռք բերելու մեծ ջանքեր է օգտագործում Լոնդոնի «Չելսին»:
«Ատլետիկոյի» ղեկավարությունը հայտարարել է, որ հարձակվողին ձեռք բերելու ոչ մի առաջարկ չի քննարկվելու, որքան էլ այն ֆինանսական տեսանկյունից գրավիչ լինի: Մադրիդցիները նշել են, որ Անգլիայից իրենք ընդհանրապես առաջարկ չեն ստացել, տեղեկացնում է Football.kulichki.net-ը:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են հրապարակվել, որ Ֆալկաոյի հետ բանակցություններ է վարում հենց «Չելսին», որը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 45 միլիոն եվրոյով թիմ բերել կոլումբիացի հարձակվողին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կառավարությունը սահմանել է հացի գինը` 110 դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Լիտվա հանդիպումը վերջինը կլինի Սարգիս Հովսեփյանի համար ‘