‘«Ատլետիկո»-ն սկսում է բանակցել Դիբալայի գործակալի հետ’

776

«Ատլետիկո»-ն հետաքրքրված է «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Football Italia-ն: 

Մադրիդյան ակումբը սկսել է բանակցություններ վարել 25-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: 

Իսպանացիները ֆուտբոլիստին հնգամյա պայմանագիր են առաջարկել տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով: Արգենտինացին պետք է փոխարինի Անտուան Գրիզմանին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի թիմը: 

Դիբալան թուրինյան ակումբի կազմում խաղում է 2015 թվականից: Նրա պայմանագրի ժամկետը «ծեր սինյորա»-ի հետ լրանում է 2022 թվականին: 

Նախորդ հոդվածը‘Թերեզա Մեյը պատրաստ է հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին’