‘Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’

846

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այդ մասին հաղորդում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:

Հիշեցնենք,  ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:

ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Ալիսը արդարադատության աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘«Ինչ պահանջես հայ դիվանագիտությունից, եթե մի դեսպանը երգիչ է, մյուսը`շտանգիստ»’