‘Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման մեջ. «Հրապարակ»’

1545

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է քար լռություն պահպանել հայկական ատոմակայանում կատարված սենսացիոն իրադարձությունների շուրջ, գրում է «Հրապարակը» և հիշեցնում, որ օրերս ԱԱԾ-ն կալանավորել է ՀԱԷԿ ՓԲԸ փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, իսկ տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Նախարարության մամուլի խոսնակը թերթի հարցին ի պատասխան ասել է, որ չգիտի, թե ինչ խնդիրներ են առաջացել ատոմակայանում, և ինչի համար են մեղադրում ատոմակայանի փոխտնօրենին:

Մինչդեռ խնդիրները կապված են պետական անվտանգության հետ, իսկ մեղադրանքներն ավելի քան լուրջ են, և ցանկացած նորմալ երկրի էներգետիկայի նախարար ուղղակի պարտավոր էր հրապարակային բացատրություններ տալու։ Ինչպես մեզ հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածներով, ընդ որում՝ ծանրագույն մասերով. հոդված 179 և 190, մաս երրորդ, կետ 1՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ  վատնելը և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսի. «Անհամբերությամբ եմ սպասում Չեմպիոնների լիգայի հանդիպումներին»’
Հաջորդ հոդվածը‘Մանուել Նոյեր. ««Շախտյորը» մեզ համար ամբողջովին անծանոթ մրցակից է»’