Ատոմային սուզանավեր Ավստրալիայի համար

372

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ավստրալիան պայմանավորվել են սերտ համագործակցել պաշտպանության և անվտանգության ոլորտներում, ինչի շրջանակներում Ավստրալիան պատմության ընթացքում առաջին անգամ միջուկային սարքերով սուզանավեր կկառուցի։ Սակայն նախկինի պես՝ նա միջուկային զենք չի ունենա։

Ավստրալիան և նրա դաշնակիցները մտահոգված են Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական ներկայության մեծացման կապացությամբ։

AUUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) երկրների համագործակցության շրջանակներում Ավստրալիան դաշնակիցներից ատոմային սուզանավեր կառուցելու տեխնոլոգիաներ կստանա և կդառնա աշխարհի ընդամենը յոթներորդ երկիրը, որն այդպիսի նավատորմ կունենա։

Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատունը միության անդամներին կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿումանին մոտ ժամանակներս չեն հեռացնի «Բարսելոնա»-ից
Հաջորդ հոդվածըՏիեզերքը՝ բոլորի համար