‘Արա՛, դու ոստիկա՞ն ես, թե՞ գողական (տեսանյութ) – armlur.am’

3741

Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ներկայումս այդ գործը ծառայողական  քննության ընթացքում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- հավելել է Ա. Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով՝ փորձել է ներս տանել նրան։ Ոստիկանապետը կարճ «ռազբորկայից» հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

iLur.am-ի կողմից – Մենք համաձայն չենք տեսանյութում հնչող մեր գործընկերների այն տեսակետին, թե, իբր, Հայաստանի իշխանական համակարգի գլխավոր խնդիրն այն է, որ բարձր օղակներին սխալ ինֆորմացիա են տեղ հասցնում: Մեր կարծիքով, Հայաստանում բարձր օղակները, բացի նրանից, որ գիտեն, թե ինչ է կատարվում միջին և ցածր օղակներում, այլեւ շատ հաճախ նաև հովանավորում են այդ հանցագործությունները:

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հաղթանակից ու պարտությունից անդին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ լսումներ. Ուղիղ’