‘Արաբական աշխարհում անկարգությունները շարունակվում են’

1108

Արդեն երկու օր է, ինչ Կահիրեում շարունակվում են մահմեդականների դավանանքը վիրավորած ֆիլմի հետևանքով բորբոքված անկարգությունները: ԱՄՆ-ի դեսպանատան շուրջ հավաքված հարյուրավոր մարդկանց հեռու պահելու համար ոստիկանությունն ու բանակը ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և նախազգուշական կրակոցներ արձակել: Բախումների հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ:

Ոստինականական ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ զորքերը կարողացել են բողոքավորներին ետ պահել այն փողոցից, որտեղ գտնվում է Ամերիկայի դեսպանատունը: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվել է դեսպանության պարսպով  մագլցել և ներխուժել դեսպանատան տարածք, պատռել Ամերիկայի դրոշը և փոխարենը տեղադրել սև պաստառ՝ «Ալլահն է իրական Աստվածը, իսկ Մուհամեդը՝ նրա մարգարեն» գրությամբ:

Հիշեցնենք, որ Բենգազիում իսլամիստների նման գործողությունները ողբերգական ավարտ ունեցան. դրանց հետևանքով այնտեղ զոհվեցին ԱՄՆ դեսպանը ու դեսպանատան ևս մի քանի աշխատակիցներ, ի պատասխան որի ԱՄՆ-ն երկու ռազմանավ է ուղարկել Լիբիայի ափ:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ԱՄՆ-ից կստանա $2,5մլն ֆինանսական օգնություն’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ Խորհրդարանի խմբակցությունները Սաֆարովի գործով համատեղ բանաձևի նախագիծ են մշակել’