‘Արաբական Լիգան տեղ է առաջարկել սիրիական ընդդիմությանը’

857

Արաբական երկրների լիգան որոշել է սիրիական կառավարության տեղը հատկացնել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Ընդդիմադիր կոալիցիայի ներգրավվելու նախապահմանը գործադիր մարմնի ձևավորումն է: Այս պահանջը ներկայացրել են Լիգայի կազմում գտնվող արաբական երկրների արտգործնախարարները:

Ընդդիմությանը հնարավորություն կտրվի ներկայացուցիչ ուղարկել Արաբական լիգա: Ակնկալվում է, որ նա առաջին անգամ կմասնակցի կազմակերպության նիստերին մարտի վերջում, Դոխի քաղաքում:

Հիշեցնենք, որ 2011թ-ի նոյեմբերին Արաբական Լիգան դադարեցրել էր Սիրիայի գործուեությունն իր կազմում ՝ անթույլատրելի համարելով երկրի իշխանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները:

Նախորդ հոդվածը‘Երևանում կանխվել է ինքնասպանության 2 փորձ ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպ Լեֆորն ու Սերժ Սարգսյանը քննարկել են հետընտրական գործընթացները’