‘Արաբները վիրավորվել են Coca-Cola-ի գովազդից’

1088

Արաբական ծագումով ամերիկացիների շահերը պաշտպանող հասարակական խմբերը խիստ քննադատություն են հնչեցրել Coca-Cola ապրանքանիշի գովազդային հոլովակի առիթով: Ինչպես տեղեկացնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, դժգոհողները մտադիր են դիմել Coca-Cola-ին՝ հոլովակը փոփոխելու պահանջով:

Արաբական ծագմամբ անձանց դժգոհությունը հարուցած հոլովակում պատկերված է ուղտին հեծած մի արաբ, որն անապատով անցնելիս հանդիպում է կոլայի ահռելի շշի: Շշին մոտենալ են փորձում նաև ձիավոր կովբոյները, և մրցավազքում արաբն ամենավերջում է հայտնվում՝ կամակոր ավանակի պատճառով:

Քննադատները եզրակացրել են, որ հոլովակը հին կարծատիպեր է օգտագործում: Բացի այդ՝ գովազդում ոմանք ռասիզմի դրսևորումներ են գտել՝ նշելով, որ արաբներն այնտեղ պատկերված են «հիմար և հետամնաց» կերպարով:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն քաղաքացիական համախմբման մասին’
Հաջորդ հոդվածը‘Փոփ-փանքի 30 ամյա հայաստանյան ուղին՝ ՆՓԱԿ-ի ցուցահանդեսում (Տեսանյութ, լուսանկարներ)’