‘Արաբ շեյխը գումար է տրամադրել Հաղարծինի վանքը նորոգելու համար’

1224

Արաբ շեյխ Սուլթան III բին Մուհամեդ ալ-Քասիմին գումար է  նվիրել Հաղարծինի քրիստոնեական վանքը նորոգելու համար, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով վանքի վանահայր Արիստակես Այվազյանին: Վերջինս չի նշել նվիրատվության ստույգ չափը, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը մոտավորապես 1,7 միլիոն դոլարի մասին է: Վանքում և նրա շուրջ վերականգնողական աշխատանքներ տարվում են արդեն մի քանի տարուց ի վեր: Հաղարծին տանող նոր ճանապարհը բացվել է այս տարվա հոկտեմբերին: Ալ-Քասիմին Հաղարծին է այցելել 2005 թ.: Ականատեսների վկայությամբ՝ մտնելով վանքի գլխավոր ՝ Սուրբ Աստվածածնի եկեղեցին՝ շեյխը հայտարարել է, թե «այստեղ իսկապես լսելի է Աստծո խոսքը», ապա առաջարկել է գումար հատկացնել վանքի վերանորոգման նպատակով:

Սուլթան III Մուհամեդ ալ-Քասիմին 1972 թվականից  Շարջա էմիրության ղեկավարն է, որտեղ 2011 թվականից գործում է ԱՄԷ-ում առաջին ուղղափառ տաճարը՝ Ֆիլիպ առաքյալի եկեղեցին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թեհրանը նոտա է հղել Բաքվին’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն ԵՄ-ին առաջարկում է գործընկերության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել’