‘Արագածոտնում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ’

863

Արագածոտնի մարզի Գեղաձոր-Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ: Մարտի 3-ին` ժամը 12.35-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ նրանց անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարությունը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները մարտի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյանը` Շուշան Պետրոսյանին. Դժվար է ընդդիմադիչր չլինելը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին հիմա պետք է անի այն, ինչը չարեց ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ’