‘Արագաչափերը փեսայի գրպանում են’

4219

Սերժ Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ների մեկը համառորեն նյութեր է տպագրում փողոցներում տեղադրված արագաչափերի և տեսախցիկների պատկանելիության մասին: Սլաքը միտումնավոր ուղղվում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի դեմ:  Օրեր առաջ մենք անդրադարձել էինք  այդ խնդրին, շեշտելով, որ այս համակարգի իրական տերը Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանն է ու հենց նրա գրպանն են գնում մեր քաղաքացիներից գանձվող միլիոնավոր գումարները: Սակայն հասկանալով, որ դժգոհությունները օրեցօր մեծանում են, իսկ նախընտրական փուլում ընդհանրապես կարող են վերահսկողությունից դուրս գալ` Միքայել Մինասյանը որոշել է  իր կայքերի միջոցով դժգոհության սլաքը ուղղել իրենից հեռու, և որպես թիրախ ընտրել է իր աներոջ եղբորը: Հավանորեն հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Սաշիկ Սարգսյանը շատ է հայտնվել սկանդալային պատմություններում և ժողովուրդը հեշտությամբ կհավատա այս նոր, բայց կեղծ վարկածին: Իսկ իրականությունն այն է, որ պետբյուջե գնալու փոխարեն հսկայական գումարները գնում են մեկ մասնավոր անձի, թիվ մեկ փեսայի գրպանը:

Եվ, քանի որ, ախորժակը ուտելուց  է բացվում, հիմա էլ որոշել են արագաչափերի մասին նախազգուշացնող նշումները ճանապարահներից հանել, հիմնավորելով, որ վարորդները միտումնավոր դանդաղեցնում են ընթացքը: Ստացվում է, որ այս մարդկանց խնդիրը, ոչ թե ճանապարհների անվտանգությունն է, այլ  հանրապետության առաջին փեսայի` ժամ առ ժամ մեծացող գրպանը: 

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչի հերթական, բայց «Չելսի»-ի համար լեգենդար զոհը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելական ուժերը պաղեստինցի հինգ պատգամավորի են ձերբակալել’