‘Արազ Օզբիլիզը գիշերը կժամանի Երեւան՝ հավաքականին միանալու համար’

875

Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը այսօր երեկոյան կժամանի Երեւան եւ կմիանա ազգային հավաքականի իր խաղընկերներին, որոնք պատրաստվում են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպմանը, հաղորդում է Sport-express.ru-ն: Օզբիլիզը իր Ֆեյսբուքի էջում նույնիսկ արդեն գրառում է թողել. «Այժմ ճանապարհին եմ, գալիս եմ Հայաստանի հավաքականին միանալու»:

Օզբիլիզը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպումից (1:1) առաջ մարզման ժամանակ եւ մինչեւ վերջին պահը գտնվում էր Հոլանդիայում: Այնտեղ բուժննումը ցույց է տվել, որ Օզբիլիզի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ինչպես ենթադրվում էր:

Առայժմ սակայն պարզ չէ, կկարողանա՞ արդյոք Օզբիլիզը մարտի 26-ին մասնակցել չեխերի հետ հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Մալիի ընդդիմադիրներին ահաբեկիչներ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի իշխանությունները առաջարկում են արգելել ԽՍՀՄ խորհրանիշների կիրառումը հանրային վայրերում’