‘Արազ Օզբիլիզ. Երջանիկ եմ, որ ընտրեցի Հայաստանի հավաքականը’

1153

Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ռուսական “Спорт-экспресс” պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականում խաղալու որոշման մասին:

— Բարդ ընտրություն էր: Ինձ համոզում էին չխաղալ Հայաստանի հավաքականում, հատկապես իմ մարզիչ Ռոնալդ դե Բուրը, ով «Այաքսում» սկսել էր ինձ վստահել հիմնական կազմում: Նա անընդհատ ասում էր, ես պետք է համբերեմ և կկարողանամ խաղալ Հոլանդիայի հավաքականում: Նա նույնիսկ հրավիրեց երիտասարդական հավաքական, որի կազմում մեկնեցի ԱՄՆ, բայց երբ վերադարձանք Ամստերդամ, որոշեցի հանդես գալ իմ նախնիների երկրի հավաքականի կազմում:

Սիրտս այդպես որոշեց: Անկեղծ ասած, ես վստահ չէի, որ ճիշտ եմ վարվում: Հոլանդիան աշխարհում լավագույն հավաքականներից մեկն ունի, և ես հրաժարվում եմ այդ հնարավորությունից: Բայց այժմ ես երջանիկ եմ, որ այդպիսի որոշում եմ կայացրել: Դա սովորական տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել,-Հայաստանի հավաքականի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հուշակոթողից ջնջել են Սուրիկ Խաչատրյանի անունը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիա և Թուրքիա՝ դիվանագիտական սկանդալ’