‘Արազ Օզբիլիզ. «Կուբանը» այս պահին Ռուսաստանի հինգ ուժեղագույն թիմերից մեկն է’

836

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը խոսել է իր թիմի հնարավորությունների, ինչպես նաեւ չեմպիոնական պայքարի մասին:

«Կուբանը» ամբիցիոզ թիմ է: Մեր մոտ լավ խաղացողներ են հավաքվել եւ մենք ամեն ինչ անում ենք մրցաշարային աղյուսակում բարձրանալու համար: Ռուսաստանում լավ թիմերը շատ են, եւ «Կուբանը», հավանաբար, այս պահին հինգ ուժեղագույն թիմերից մեկն է:

Ռուսական առաջնությունում կնշեի ԲԿՄԱ-ին եւ «Անժիին»: Այս թիմերից բացի Ռուսաստանում այլ ուժեղ ակումբներ էլ կան, սակայն կարծում եմ, որ հենց ԲԿՄԱ-ն եւ «Անժին» կպայքարեն չեմպիոնության համար»,- Օզբիլիզի խոսքն է մեջբերում Sportbox.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդգրկվեց օրակարգում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի «բաց» մարզումը լուսաբանելու համար’