‘Արամազդ Ղալամքարյան. Կոնգրեսը առաջին երկարաժամկետ քաղաքական նախագիծն է’

1887

Կոնգրեսի թեմայով վաղուց ոչինչ չեմ գրել: Կգրեմ կարճ ու կոնկրետ: Կոնգրեսի ներսում ու Կոնգրեսից դուրս հնչող բազմաթիվ գնահատականներ ու քննարկումներ մի շատ կարեւոր բաց ունեն, մի շատ կարեւոր հանգամանք չեն նկատում. Կոնգրեսը չի ստեղծվել այսօրվա, ՀԻՄԱ-ի համար: Մի շտապեք բորբոքվել. բացատրեմ: Կոնգրեսը հետանկախական Հայաստանում առաջին երկարաժամկետ ՔԱՂԱՔԱԿԱՆ նախագիծն է՝ քաղաքական խոսքով, գաղափարներով, թիմով, ղեկավարով: Ստեղծման առաջին իսկ օրից ու դեռ դրանից էլ առաջ լինելով ուղղակի, բառիս բուն իմաստով աննախադեպ ճնշումների ու զրկանքների ամենաշատը ենթարկված քաղաքական միավորը 1991-ից էս կողմ, էդ կառույցը մնաց, դիմացավ, մտավ խորհրդարան, շարունակում է շարժվել դեպի կայացում ու քաղաքական նոր ձեռքբերումներ՝ իր մեջ ու շուրջ պահելով բազմաթիվ պայծառ անձանց, գեներացնելով բազմաթիվ նոր ու պայծառ գաղափարներ, մոտեցումներ: Կոնգրեսին գնահատական կարող ենք տալ մի 20-30-50 տարի հետո. այ էդքան ռազմավարական ու երկարաժամկետ ընթացք ունի այն: Ու քայլերը, որոնք Տեր-Պետրոսյանն ա գծում-գծագրում, պետք է դիտարկել առնվազն 20-30-50 տարվա հեռանկարում: Էսքան բան էի ուզում ասել:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Արթուր Մինասյան. Մակեյանի հարցազրույցը ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում’
Հաջորդ հոդվածը‘«Zlataner»` նշանակում է գերիշխել’