‘Արամ Ա-ն՝ Սպիտակ տանը’

1069

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքների կրոնական առաջնորդներին, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Հաղորդում է Asbarez-ը:   

Ըստ այդմ` Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր երկիրը կարեւոր է համարում Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների պատմական դերն ու քրիտոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների պաշտպանությունը: Նախագահը նաեւ վերահաստատել է իր եւ իր երկրի հանձնառությունը՝ հակազդելու «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին:

Օբաման իր խոսքում ասել է, որ  իսլամիստների դեմ պայքարում Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի զինված ուժերի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ եւ կնպաստի տարածաշրջանի կայունացմանը:  Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը:  Հիշեցնենք, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղ իսլամիստների թիրախ են հանդիսանում այնտեղ բնակվող քրիստոնյաները և այլ կրոնական այլ փոքրամասնություններ, ինչի արդյունքում հազարավոր քրիստոնյաներ լքել են իրենց բնակավայրերը:

 

Նախորդ հոդվածը‘Երբ լեզուդ թշնամիդ է’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Քառյակը կենսունակ է (լրացված, տեսանյութ)’