‘Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում’

1653

Հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ` դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ: Համերգն ունկնդրելու էին եկել Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ:

 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Բելգիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի և Եվրախորհրդարանի նախկին նախագահների գլխավորած առաքելության նպատակը Տիմոշենկոյի ազատ արձակումն է’