‘Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները. Էթիկայի հանձնաժողով’

963

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել էր վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից (այժմ Արամ Հարությունյանը Կոտայիք մարզպետն է – iLur.am) պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Հարուցված վարույթի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է եզրակացություն, որը հասանելի է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Այս մասին ասված է  ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը եզրակացրել է, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում, այն է՝ չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորությունները իրականացնելիս:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Արամ Հարությունյանի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել միջադեպ, և նախարարը, դիմելով ակտիվիստներից մեկին, սպառնացել էր՝ ասելով հետևյալը. «Ականջներդ կկտրեմ, կդնեմ ձեռքդ»:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին’