‘Արամ Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց’

1130

Այսօր նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց, որի մասին նախապես տեղեկացրել էր:

Երեկ նա ԿԸՀ  շենքի առջև մեկօրյա  հացադուլ էր հայտարարել, իսկ այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 17:00-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց: Նրա խոսքով՝ հացադուլի նպատակը մյուս թեկնածուների ինքնաբացարկին հասնելն է:

«Նախագահական ընտրություններից հետո կստեղծվի նոր իրավիճակ, կհայտնվի առաջնորդների խումբ, որը պետք է ժողովրդին դուրս բերի առկա իրավիճակից: Ես հասել եմ իմ նպատակին եւ քարոզարշավի ընթացքում հասարակայնությանը հասցրել եմ այն,  ինչ ցանկանում էի: Փետրվարի 18-ից հետո հենց ես կմնամ, մյուսները մանկական խաղեր են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ընտրություններից հետո նրանք անելու բան չեն ունենա քաղաքական դաշտում: Մինչդեռ կլինեմ ես եւ շատ այլ մարդիկ»,- հայտարարել է Արամ Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Դատախազություն. Հաստատվել է«Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով մեղադրական եզրակացությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում իրենց զավակներին ամենաշատը Նարե և Դավիթ են անվանակոչել’