‘Արամ Հարությունյան. Իմ նախընտրական շտաբները հայկական օջախներն են, իսկ շտաբի ղեկավարները՝ օջախի տերերը’

1121

«Իմ նախընտրական կարգախոսն է՝ «Ես ձեզանից մեկն եմ», իսկ նախընտրական շտաբները շատ շուտվանից են բացված, որովհետև բոլոր հայկական օջախներն ինձ համար նախընտրական շտաբներ են»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք մարզերում  նույնպես նախընտրական շտաբներ կլինեն՝ Արամ Հարությունյանը հակադարձեց՝ մի՞թե մարզերում չկան հայկական օջախներ:

«Եթե ես ասում եմ՝ ձեզնից մեկն եմ, ապա նշանակում է, որ հայկական օջախներից մեկը իմ շտաբներից մեկն է, չէ՞»,- նկատեց թեկնածուն՝ ավելացնելով, որ նախընտրական շտաբի ղեկավարն էլ հենց այդ տան ղեկավարն է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համագործակցության հեռանկարներ տեսնում է ընդդիմություն համարվող մնացած թեկնածուների հետ՝ Հարությունյանը զարմացավ.

«Ինչի ինձնից բացի այդտեղ ուրիշ ընդդիմություն կա՞, ես առաջարկել էի, որ բոլորս միասին հանենք մեր թեկնածությունները և միայնակ թողնենք իշխանության թեկնածուին: Առաջինը ես եմ առաջարկել, իսկ Անդրիաս Ղուկասյանը երկրորդել է, ընդ որում՝ ես նաև մեխանիզմ էի առաջարկել»:

Նախորդ հոդվածը‘Մեսիի չորս գավաթները չօգնեցին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Փանջիկիձեի հայտարարության հարցը փակված է. Իվանիշվիլիի ասուլիսը Երևանում’