‘Արամ Մանուկյանը՝ գովազդի օրենքի մասին. Որոշ գործարար շրջանակների կողմից իրականացվող լոբբինգ է’

1044

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս օրենքով նախատեսվում է թույլատրել ծխախոտի և խմիչքի գովազդը որոշ ժամերից հետո:

Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ  այս օրենքը ընդամենը որոշ գործարար շրջանակների կողմից իրականացվող լոբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորները և կատարում են խորհրդարանից դուրս որոշ մարդկանց կամքը: «Բացատրությունը այն է, որ ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացման ուղղությամբ, ամբողջ աշխարհը գնում է ծխախոտի դեմ՝ հնարավորինս զերծ պահելով երեխաներին ծխախոտի և խմիչքի գովազդից: Սա և՛ առողջապահական, և՛ անվտանգության խնդիր է, իսկ ծխախոտը և ալկոհոլը բոլորիս համար պարզ է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ, երբ մասսայական են»,- ասաց Մանուկյանը:

ՀԱԿ քարտուղարը նար նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ գնացել է այդ ուղղությամբ՝ մերժելով խմիչքի, ալկոհոլի և ծխախոտի գովազդը և առավելևս՝ երեխաների մասնակցությունը դրան: Կառավարությունը, առողջապահության նախարարությունը, բժիշկները բոլորը դեմ են սրան, բոլորս հասկանում ենք, որ սա վատ է և որևէ դրական խնդիր չի լուծում թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ տնտեսական:

«Ես արտահայտում եմ նաև Դաշնակցության և Ժառանգության կարծիքը, գիտեմ նաև, որ ԲՀԿ-ն է դեմ»,- հավելեց Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Համաձայն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Բրազիլիան և Խորվաթիան խաղացել են ոչ-ոքի՝ 2:2’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանին չեն թողնում հուղարկավորել Մոնթե Մելքոնյանի կողքին’