‘Արամ Մանուկյանը հանրահավաքի վերաբերյալ դիմել է Հանրային հեռուստաընկերությանը’

2697

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը գրավոր դիմել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: Իր դիմումի մեջ Մանուկյանը գրել է. «Տեղեկացնում եմ ձեզ, որ Հայ ազգային Կոնգրեսը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը ս.թ. մարտի 1-ին, ժամը 15-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Խնդրում ենք ապահովել ինչպես հանրահավաքի մասին տեղեկատվությունը, այնպես էլ դրա լուսաբանումը Հանրային հեռուստաընկերության եթերով»: 

Նախորդ հոդվածը‘ՔԿ-ն Նեմցովի սպանության առնվազն հինգ վարկած է առաջ քաշել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ. Մշակութային արժեքների ոչնչացումը հավասարազոր է ահաբեկչությանը’