‘Արամ Մանուկյանը մեղադրեց վարչապետին անպատասխանատվության համար’

1191

ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն իր վրդովմունքն է հայտնել վարչապետի անպատասխանատու վերաբերմունքի առնչությամբ

«Ստիպված եմ հարց տալու. 21 օր առաջ ես բանավոր հարցում արեցի Բամբակաշատի դեպքերի առնչությամբ ՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ: Սեպտեմբերի 11-ին ձեր խորհրդով նամակ հանձնեցի, իսկ պատասխանը ստացա 28-ին, այն դեպքում, երբ ահազանգը վերաբերում էր սպանության և սեպտեմբերի 23-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների խառնաշփոթին: Իսկ պատասխանը հասնում է միայն այն ժամանակ, երբ մտահոգությունն անցած է լինում: Սա ի՞նչ վերաբերմունք է: Նման անպատասխանատու վերաբերմունքն առկա էր նաև հանձնաժողովների հավշետու նիստերին, ուր պատգամավորների հարցերը մնացին անպատասխան: Ինչպես նաև այսօր, դուք, որպես հիմնական զեկուցող, պարտավոր էիք ներկա գտնվել զեկուցողին հարցեր ուղղելու ժամանակ, իսկ դուք արդեն հեռացել էիք դահլիճից: Պարոն վարչապետ, կառավարությունը, ուզի, թե չուզի, պատասխանատու է այս հիմնարկի առաջ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առարկեց, թե կառավարության կողմից չի եղել ոչ մի անհարգալից վերաբերմունք պատգամավորների նկատմամբ: Վերջինս նույնիսկ դժգոհեց որոշ պատգամավորների կողմից կառավարության անդամների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից: Իսկ անդրադառնալով Արամ Մանուկյանի նամակին՝ ասաց.
«Ես հենց այդ օրը հանձնարարական եմ տվել ոստիկանապետին, ով օպերատիվ զեկուցում էր իրավիճակի մասին»,- եզրափակեց վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ‘
Հաջորդ հոդվածը‘Բացվեց «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)’