‘Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն’

851

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեում, որտեղից հայտնել են, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ հայտնել իր առարկությունները:

Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունն ու նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք՝ համաձայն դատաբժշկական առաջին փորձաքննության եզրակացության, դեկտեմբերի 11-ին իր նկատմամբ կատարված հարձակման արդյունքում Արամ Մանուկյանն ստացել էր թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով: Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա է նախաքննական մարմինը որոշում կայացրել ստորագրությամբ ազատ արձակել այս գործով միակ մեղադրյալ Արշակ Սվազյանին: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե Սերժ Սարգսյանը զանգի իր եղբոր համար, հրաժարվելո՞ւ եք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այդ զարմանալի երիտասարդը. 10 փաստ Նեյմարի մասին, որոնք դուք դեռ չգիտեք’