‘
Ինչպես հաղորդել ենք, երեկ երեկոյան անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ բժշկական զննում անցկացնելու համար:
Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը iLur-ին տեղեկացրեց, որ զննության արդյունքում Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:
‘