‘Արամ Մանուկյանի վրա հարձակման գործի կոծկումը ընթացքում է’

1402

Արամ Մանուկյանի դեմ հարձակման դեպքով տրվել է վերջնական քրեաիրավական գնահատական, համաձայն որի՝ Արամ Մանուկյանն ստացել է թեթև մարմնական վնասվածք:  Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի որդին՝ Արենը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ: Սույն դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որը պատժվում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով): Նույն հոդվածով էլ մեղադրանք է առաջադրվել գործով միակ մեղադրյալ Արշակ Սվազյանին:

Նշենք, որ ինչպես և կանխատեսվում էր, իշխանությունների կողմից ամեն ինչ արվելու է, որ այս քրեական գործը կոծկվի, իսկ Սվազյանը ստանա նվազագույն պատիժը, այսինքն՝ պրծնի տուգանքով:

Խոսուն է միայն այն փաստը, որ դեպքից անցել է արդեն ավելի քան մեկ ամիս, իսկ նախաքննական մարմինը դեռ նոր կարողացել է պարզել, թե ինչ վնասվածք է ստացել Արամ Մանուկյանը: Մեր տեղեկություններով՝ նույնիսկ առերես հարցաքննություն Մանուկյանի եւ գործով միակ մեղադրյալ Արշակ Սվազյանի միջև մինչ այժմ տեղի չի ունեցել:

Նախորդ հոդվածը‘Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պարզաբանումը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գոնե այս պահին փակե՛ք ձեր հավատաքննիչի բերանը, բավակա՛ն է’