‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’

1075

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։  Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔԿ-ն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։

Հիշեցնենք, որ երեկ իր տան բակում անհայտ անձը հարձակվել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ի միջամտությունից հետո դրամի արժեզրկման տեմպը աճել է’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Բռնության դեպքերի միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’