‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում’

1144

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը՝ բռնության դեպքերի մասին. Նման բաները պատահական չեն լինում ‘
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի իմանալ-չիմանալու խնդիրը’