‘Արամ Մանուկյան. Ամառը կլինի ինկուբացիոն պայքարի փուլ, որը աշնանը «դուրս կգա»’

2037

«Արդեն երկու շաբաթ է՝ բոլոր տարբերակներով փորձում եմ ճշտել, թե երբ է ստորագրվել պայմանագիրը, (գազի գնի թանկացման մասին-խմբ.) չեմ հասել հաջողության: Եւ դիմելու եմ ռուսական կողմին՝ փորձելով Ռուսաստանից ստանալ այդ շատ սովորական տեղեկությունը»,- այսօր «Ազատություն» ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ մի բան շատ հստակ է եւ ակնայտ՝ այդ պայմաանգիրը ստորագրվել է շուտ, նախագահական ընտրություններից առաջ, եւ դա է պատճառը, որ իշխանությունները չեն հրապարակում այդ տեղեկությունները, «որովհետեւ այս կարգի հանցագործ գործարք ժողովրդի թիկունքում անել, դա բացահայտ կբերեր խիստ դժգոհության՝ ընտրություններից առաջ, ուրեմն, իրենց պետք էր դա թաքցնել մինչեւ ընտրությունների ավարտը»:

Արամ Մանուկյանը հավելել է, որ ինքը միեւնույն է՝ հետեւողական կլինի, եւ կպարզի, թե երբ է պայմանագիրը ստորագրվել: Անդրադառնալով «ՀայՌուսԳազԱրդի» վերջին 20 տոկոսը ռուսական Գազպրոմին վաճառելու տեղեկատվությանը, Մանուկյանը նշել է, որ դրանով «մենք ոչ միայն գազի մեր մասնաբաժինն ենք տալիս, այլեւ՝ սուվերենության բաժինը, որովհետեւ գազը, էլեկտրաէներգիան դա քաղաքականություն է»: «Եթե դու դրանք տալիս ես այլ սուբեկտի, դու քո կողմ լինելու իրավունքը տալիս ես ուրիշին, եթե էներգակիրները ամբողջությամբ տալիս ես մի սուբեկտի, ուրեմն, այդ դաշտում որպես բանակցող կողմ ոչնչանում ես»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ «այսքան անարժանապատիվ կեցվածք երեւակայելն էր դժվար»: «Սա դավաճանական գործարք է ժողովրդի թիկունքում, որ ընդամենը մի տարով գազի սուբսիդիա ստանան Ռուսաստանից: Պատերազմի տարիներին, երբ մեզ համար ամենադժվար տաիներն էին, մենք ձեռք են բերել աջակցություն, ցանկացած տիպի աջակցություն՝ Ղարաբաղի հարցում եւ փառք Աստծու՝ գործերը հաջող են գնացել: Ոչինչ այդ ժամանակ չենք տվել, մի հատ ծուռ մեխ Հայաստանից դուրս չի եկել»,- ասել է Մանուկյանը:

Քաղաքական թեմաներից խոսելով՝ Մանուկյանն ասել է, որ ընդդիմությունն այսօր ունի մեկ  թիրախ՝ դա Սերժ Սարգսյանն է՝ իր թիմով: «Կա մեկ նպատակ եւ խնդիր՝ Սերժ Սարգսյանը»,- ասել է Մանուկյանը:

Այն հարցին, թե ո՞ր դասին են պատկանում Կոնգրեսին ՀԱԿԿ անվանողները՝ Մանուկյանը պատասխանել է, թե «ՀԱԿԿ ասողները պատկանում են պատվեր կատարողների դասին»:

Արամ Մանուկյանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ Կոնգրեսը հանրահավաք չի անցկացնում:

«Այս փուլում աշխատանքային երկու գործիք ենք օգտագործում՝ նախ՝ ԱԺ խոսափողը, որը շատ արդյունավետ օգտագործեցինք: Վերջին 4 ամիսը մենք շատ արդյունավետ եւ գրագետ ենք աշխատել, մենք կարողացանք հասցնել մեր ընդդիմադիր ձայները մինչե 48-ի: Այսօր իշխանության դեմ որոշ քվեարկություններ մինչեւ 58-ի են հասնում: Չլինելով համախոհը ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ՝ այնուամենայնիվ, մենք կարողացել ենք հասնել դրան: ՀՀԿ-ի համար լուրջ պրոբլեմ է: Եւ հեռու չէ՝ կեսին մոտենալու տարբերակը: Գիտեմ, որ իշխանությունը ամեն ինչ անելու է՝ այս թվերը նվազեցնելու համար: Եւ սա միտինգից պակաս չէ: Մյուսը՝ Կոնգրեսի տարածքային բոլոր կառույցների ուժեղացումն է: Ունենք 42 կառույց, վարչության 4 նիստ ենք արել եւ կանոնակարգում ենք կուսակցության բոլոր ներքին գործառույթները»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ արդեն սստեղծվել են 7 մասնագիտական հանձնաժողովներ, որոնք սկսել են աշխատել, հավաքել են մարդկային ռեսուրսը՝ ցանկացած դեպքում ավելի ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնելու համար:

Հարցին, թե ի՞նչ է անելու ՀՀԿ-ն ԱԺ-ում իր դեմ քվեարկությունների թիվը նվազեցնելու համար, Մանուկյանը պատասխանել է, որ «իշխանությունը մեթոդներին լավ է տիրապետում, մարդկանց շանտաժ անելու, գործեր սարքելու»:

«Շանտաժի մեթոդը կիրառելու են, որպեսզի այդ 48 ձայների մեջ մարդկանց վախեցնեն, ուրիշ կողմ տանեն, խեղճացնեն եւ այլն: Բսյց հակառակ բանն էլ կա, շատ կարեւոր է ՝ իշխանության մեջ էլ խնդիրներ կան, երբ իշխանությունը շատ է լկտիանում, եւ բոլոր լծակներին է փորձում տիրապետել, դա քաղաքագիտական կանոն է, այն սկսում է քայքայվել ներսից: Այսօր տնտեսական մոտիվացիաներով իշխանության թեւերը սկսել են դուրս գալ իրար դեմ: Իրենք էլ ներսում ունեն ներթիմային լուրջ խնդիրներ, բայց ոչ, իհարկե, քաղաքական»,- ասել է Մանուկյանը:

Նա նաեւ հավելել է, որ «ամառը չի լինելու հանգստի փուլ, ինկուբացիոն պայքարի փուլ կլինի, որը աշնանը «դուրս կգա»»:

Արտագաղթի մասին խոսելով՝ Մանուկյանն ասել է, որ կերազեր ցանկացած գործիք կիրառել՝ արտագաղթը կանգնեցնելու համար, որովհետեւ անշրջելի պրոցես է դա:

«Ցավում եմ, որ ընդդիմութունը չի կարող այդ պրոցեսը կանգնեցնել, այդ գործիքը իշխանության ձեռքին է, եւ դա ի չարս են օգտագործում: Մեր խնդիրն է ուղղակի բացահայտել այս իրականությունը , այլանդակությունները, ինչի արդյունքում մարդիկ թողնում-գնում են: Մեր առաքելությունը ժողովրդին հույս տալն ու վստահություն ներշնչելն է, որ չլքի երկիրը, որովհետեւ գնացողը գնացողին է տանում: Սա ցեղասպանություն է, որ իշխանությունը իրականցում է ժողովրդի հանդեպ»,- ասել է Մանուկյանը՝ հարցնելով, թե մի՞թե  արտագաղթի պայման ստողծողը պետք է արտագաղթի դեմ պայքարի, եւ հավելելով, որ եթե նման ծրագիր ամեն դեպքում լինի, ինքը պատրաստ է անգամ աջակցել:

«Իշխանությունները անցողիկ են, իսկ արտագաղթի հետեւանքները երկար մնացող, եթե տարբերակ լիներ, որ կանգնեցնեի, կանեի դա, բայց չգիտեմ այդ պարտնյորին, որը ընդունակ է դա անել»,- ասել է Մանուկյանը:

Խոսելով ընդդիմության՝ ԱԺ-ում գործունեության մասին, Մանուկյանը նշել է, որ Կոնգրեսի մուտքը ԱԺ որակի առումով մի քիչ նաեւ «համախմբեց, մի քիչ նաեւ ոգի տվեց  քաղաքական ուժերին, ինչի հաշվին է, որ 48 ձայն հավաքվեց»: «Եւ նաեւ հույս է տալիս ժողովրդին, որ կարելի է պայքարել, ամեն ինչ կորած չէ: Եւ բացի դա՝ մեր ելույթների ընթացքում բացահայտեցինք ով՝ ով է»,- նշել է Մանուկյանը:

ԲՀԿ-ի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Մանուկյանն ասել է, որ «ԲՀԿ-ն այսօր քաղաքական պրոցեսների մեջ է»: «Շատ ծանր վիճակներ են սպասվում նաեւ, եւ որ ասում էի ամառը քաղաքական պրոցեսներ կլինեն, նաեւ ԲՀԿ-ին է վերաբերվում: Բայց այն, որ այս ամբողջ ընթացքում ԲՀԿ-ն փորձեց լինել որպես քաղաքական միավոր, եւ քվեարկության ժամանակ քվեարկել ենք միաձայն, դա ինձ բավավարարում է, որ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի թիմից դուրս եկավ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Վաղը դուրս կգա ՀՀԿ-ի կեսը: Սա ես համարում եմ հաջող գործընթաց»,- ասել է Մանուկյանը:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Օլեգ Մկրտչյանը հերքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը զբաղմունք է գտել. Լուսանկար’