‘ Արամ Մանուկյան. ԲՀԿ համագումարը համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց ‘

2393

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել ԲՀԿ համագումարը, որտեղ ելույթ է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Համագումարից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Համագումարի եւ դրանում ու դրանից հետո հնչած ելույթների կապակցությամբ iLur.am-ը զրուցել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

«Համագումարը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն շատ լուրջ եւ հստակ գնահատականներ ունի ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք ճշգրիտ արձանագրել են հասարակությանը հուզող բոլոր խնդիրները, ինչպես նաեւ նշել են այն բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են հայ ժողովրդի առջեւ: Հնչած գնհատականնեը շատ ադեկվատ են առկա իրողություններին:

Գնահատելի է նաեւ, որ ոչ միայն առկա իրողություններն էին արձանագրվել, այլեւ մի ամբողջ սպեկտոր էր ներկայացվել` այդ խնդիրները լուծելու համար:

Մասնավորապես, մեզ համար ուշագրավ է հրապարակում պայքարը չմերժելու տարբերակը: Նման մոտեցումները լայն հնարավորություն են տալիս քաղաքական կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի համատեղ պայքարի` եւ Խորհրդարանում, եւ Խորհրդարանից դուրս: Կարծում եմ`նման մոտեցումները լայն հնարավորություն կտան առաջիկայում եւ Խորհրդարանում աշխատելու, եւ ավելի լայն շառավղով հասարակական տարբեր ուժերի հետ հրապարակում կամ ԱԺ-ից դուրս համատեղ աշխատելու համար:

Համագումարը իր ասելիքով նոր որակ բերեց, նոր հույսեր արթնացրեց,  համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց:

Մենք ուրախ ենք մեր համգործակցության համար` եւ ԱԺ-ում, եւ` ԱԺ-ից դուրս, հնարավորություն կա ավելի խորացնելու եւ ընդարձակելու մեր համագործակցությունը»,- նշեց Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Էքսկլյուզիվ տեսանյութ. «Հայկուլիկենք» խոչընդոտում են իրազեկմանը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական ուժերի կողմնորոշման պահը’