‘Արամ Մանուկյան. Դասախոսներին բարձր վարձատրելու համար պետք է չկերակրել երիտհանրապետական «բազեներին»’

1415

Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում օր չի եղել, որ փորձանք չգրանցվի էս երկրում: Այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս քաղհալածյալների դատախազության դիմաց տեղի ունեցած ավանդական ակցիայի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Երեւակայություն է պետք՝ մտածել այնպիսի թալանի միջոցներ, որ նրանք գտնում են՝ «կարմիր գծերի» պատմությունը, գազի թանկացումը, ընդհանրապես՝ կյանքի թանկացումը», — ասաց նա՝ նշելով, որ վերջին 6 ամսվա ընթացքում 9 տոկոսով կյանքը թանկացել է Հայաստանում:

Արամ Մանուկյանի խոսքով, դա նշանակում է, որ միայն շուկայի հետ կապված սպառողական գների բոլորս աղքատացել ենք 9 տոկոսով:   

Կոնգրեսի փոխնախագահը նկատեց նաեւ, որ ուսանողների վարձավճարները միջինը թանկացել են 100-ից 400 դոլարով այն դեպքում, երբ, պարզվում է, որ, օրինակ, ԵՊՀ-ն Հանրապետական կուսակցության քարոզն անող «Հայաստանի համահայկական հիմնադրամին» տարեկան 100 միլիոն դրամ է նվիրաբերում: 

Ինչի՞ համար: Որ էն լակոտները, որոնք «Բազե» են խաղում, հանրապետական են խաղում, ջիփեր են գնում, ավելի՞ հարստանան, այն էլ՝ ուսանողների հաշվի՞ն», — հարցադրեց Արամ Մանուկյանը: — Ինչի համար եք թանկացնում ուսանողների գումարները՝ որ «բազեներ» ու «կոմսոմոլիկնե՞ր» մեծացնես: Ու այդքանից հետո ասում են, որ վարձերը բարձրացնում ենք, որ դասախոսների վարձատրությու ը բարձրացնենք: Է, քիչ կերեք, դրա հաշվին վարձատրությունը բարձրացրեք, ինչու՞ եք ուսանողների հաշվին բարձրացնում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Քաղաքացիական պայքարում նշմարվում են քաղաքական պայքարի էլեմենտներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախկին սիրուհուն հրապարակավ գնդակահարել են (տեսանյութ)’